Նիկոլը չէ, ով ուզում է լինի.... այսօր մեր մեջ ապրող կուլտուրան վաղը բարեկեցիկ ապրելու երաշխիքներ առայժմ չի խոստանում


19:58 , 16 դեկտեմբեր, 2018

Տվեք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի հատիկ սերունդ, եւ ես կապահովեմ Ազգիս տեղն արևի        տակ - ՆԺԴԵՀ 

Կարդում ես սոցիալական մեդիան, ու հասկանում ես, որ դեռ էնքան հեռու ենք այդ գաղափարից, այնքաաաան հեռու..... Նիկոլը չէ, ով ուզում է լինի.... այսօր մեր մեջ ապրող կուլտուրան վաղը բարեկեցիկ ապրելու երաշխիքներ առայժմ չի խոստանում։ Անբովանդակ հայհոյասերներ, եւ լավը եւ վատը անտեղի քննադատողներ, պարապ ձիվան քշող վերլուծաբաններ, քրեագետներ, ռազմական փորձագետներ, Վանգայի հետնորդներ, իրար վրա ֆաս տրված անհատ կամազուրկներ, ԼԳԲՏ-ն առանց հասկանալու արժեք դիտարկողներ, կեղծ խաչակնքվողներ ... եւ այլն։