Առջևում պրեմիերան է. Վարդգես Դավթյան


13:31 , 16 դեկտեմբեր, 2018
Ես պատկերացնում եմ, որ նորընտիր խորհրդարանում անհրաժեշտ կառույցների և գործադիր իշխանության ձևավորումից անմիջապես հետո, օրակարգի հարցերն են լինելու .
1. նախորդ իշխանության գործունեությանը քաղաքական գնահատական տալու հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը ( հաշվի առնելով, մասնավորապես, երկրի ազգային սեփականություն հանդիսացող ստրատեգիական համակարգերը օտարելու և մեկ այլ երկրին տրամադրելու հանցավոր գործարքը ) : 
2. Ընդերքը, հանքարդյունաբերությունը, հաղորդակցության և էներգամատակարարման համակարգերը ազգայնացնելու վերաբերյալ որոշման նախագծի քննարկում : 
3. Բանկային ռեֆորմի իրականացում:
4. Հակամոնոպոլիստական քաղաքականության օրենսդրության մշակում, որով ներկրողը, արտադրողը և արտադրանքի իրացնողը պետք է խստիվ սահմանազատվեն :
5. Օրենքի նախագիծ արտաքին պարտքի 50% -ի սպասարկումից հրաժարվելու մասին:
6. Մնացյալը - հաջորդիվ :