Հայ Առաքելական Եկեղեցին առանձնացված է պետությունից սահմանադրությամբ


12:39 , 16 դեկտեմբեր, 2018
Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցին առանձնացված է պետությունից սահմանադրությամբ: Դա նշանակում է, որ որքան էլ մեզ դուր գա կամ չգա Կաթողիկոսը, դա մեր, աշխարհիկներիս գործը չի: Ես ընդհանրապես կառաջարկեի Էջմիածինը Վատիկանի նման առանձին պետություն հռչակել: Թողեք թող եկեղեցականները իրենք որոշեն, թե ով պիտի իրենց առաջնորդի: Դժվարությամբ եմ պատկերացնում, ասենք իտալացիները կամ այլ կաթողիկներ Հռոմի Պապու դեմ միծինգներ անեն ու պահանջեն նրան փոխել, չնայած կաթողիկ եկեղեցու շուրջ ծավալվող մշտական սկանդալները հաստատ մերինից շատ են: