Ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած


11:50 , 16 դեկտեմբեր, 2018

Դեկտեմբերի 15-ին, ժամը 23:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրակնացման կենտրոնի փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ «Mercedes SL500» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ժ. Խ., 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Երևանի էլ.տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող սյանը, ինչի հետևանքով սյան վրա գտնվող արտաքին լուսավորության լուսատուները ընկել և կոտրվել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է «Սրբ.Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: