Գիտնականները պատմել են անմահության շիճուկ ստեղծելու մասին


22:00 , 15 դեկտեմբեր, 2018

Բատա համալսարանի գիտնականները կարծում են, որ կենսաքիմիական և բջջային տեխնոլոգիաները հնարավորություն կտան զգալիորեն բարձրացնել մարդու օրգանիզմի հնարավորությունները և մոբիլիզացնել բնության կողմից նրան տրված հիվանդությունների դեմ պայքարելու պոտենցիալը:

Daily Mail-ի փոխանցմամբ, ամերիկացի բժիշկները մի քանի տարիների ընթացքում փորձարկում են տարբեր շիճուկներ, որոնք կարող են հասնել եթե ոչ անմահության, ապա առնվազն կրկնակի ավելացնել կյանքի տևողությունը:

Նոր հոդվածում գիտնականները նշում են, որ մարդու հնարավորությունների բեկման մեջ առաջնային են բջջային և գենետիկական խմբագրման տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել չեզոքացնել և կարգավորել առանձին գործընթացներ՝ արյան շրջանառությունից մինչև նյութափոխանակություն: Գիտնականները նշում են, որ բժշկությունը գտնվում է «բջջա-ճարտարագիտության բեկման» շեմին, երբ ցանկացած հիվանդություն, լինի դա օնկոլոգիա կամ տվյալ պահին անբուժելի ինֆեկցիաներ, կբուժվեն ընդամենը մի քանի սեանսից հետո: