Կրծքի հինգ անհաջող վիրահատությունները կնոջ համար կարող էին ճակատագրական լինել


20:20 , 15 դեկտեմբեր, 2018

ԱՄՆ Տեխաս նահանգում բնակվող 44-ամյա Հոուփը կրծքի մեծացման 5 անհաջող վիրահատություն է տարել: Դրա հետևանքոբ հետեւանքով նրա մի կուրծքը մյուսից մեծ է դարձել, փոխանցում է The Daily Mail-ը: Բացի այդ, կրծքերի տեղադրությունն անհամաչափ է դարձել, իսկ աջ կուրծքը սպիի պատճառով դեֆորմացվել է:

Ճարահատյալ կինը հեռուստատեսությամբ ռեալիթի շոուի է մասնակցել, որի շրջանակում նրան հաջողվել է վիրաբույժների բարձրակարգ օգնություն ստանալ:

Հոուփին փրկելու համար վիրաբույժները հեռացրել են կրծքի հին իմպլանտները, բարձրացրել կրծքամկանը և նոր իմպլանտներ տեղադրել: Հեռացվել է նաև հին սպիավոր հյուսվածքը, որը հիվանդի կուրծքը խեղում էր:

Հոուփը կուրծքը մեծացնելու վիրահատությունների դիմել է 24 տարեկանից: Վիրաբուժական հինգերորդ միջամտությունից հետո նա 1.5 տարի ստիպված է եղել ապրել անհամաչափ կրծքով: