Ռուսաստանում բժիշկները ոսկրային վնասվածք ունեցողներին խորհուրդ են տալիս խաշ ուտել


17:20 , 15 դեկտեմբեր, 2018

Հատկապես ձմռանը հայկական խաշն օգտակար է մարդու օրգանիզմի համար: Այս մասին գրում է ռուսական КоммерсантЪ Weekend պարբերականը:

Հոդվածագիրը նշում է, որ խոզի վերջույթները մեծ քանակությամբ սպիտակուցներ են պարունակում, որոնք ջերմային վերամշակման ժամանակ դոնդողանյութի են վերածվում: Հեղինակն ընդգծում է, որ այդ նյութը շատ օգտակար է մարդու առողջության համար:

Հոդվածում ասվում է, որ ոսկրային վնասվածքների ու սալջարդերի դեպքում անհրաժեշտ է հայկական ռեստորանում խաշ պատվիրել: