Կնոջ ընկերուհիները լուրջ ազդեցություն ունեն ամուսնության վրա. գիտնականներ


16:54 , 15 դեկտեմբեր, 2018

Կնոջ ընկերուհին կարող է լրջորեն ազդել ամուսնության վրա: Ամուսնու հետ նրա հարաբերություններից շատ բան է կախված, գրում է Journal of Social and Personal Relationships-ը:

337 զույգի 16-ամյա հետազոտության արդյունքը ցույց է տվել, որ փոխադարձություն են հայտնաբերել ամուսնու և կնոջ ընկերուհու հարաբերություններում, ինչպես նաև ամուսնալուծության հարցում:

Ուսումնասիրվող զույգերից ամուսնալուծվել են լուրջ կեսը, իսկ հիմնական դեպքերում ամուսինը բացասաբար է վերաբերում կնոջ ընկերուհիներին:

Գիտնականների կարծիքով՝ ընկերուհիներն այն անձինք են, որոնց կանայք պատմում են իրենց տհաճությունների մասին, ներառյալ`ամուսնու հետ խնդիրների: Իսկ ամուսինները կարող են քննադատել ընկերուհիներին:

Վերջապես, ամուսինները կարող են խանդել կանանց նրանց ընկերուհիների նկատմամբ`նախանձելով կանանց միջև հուզական կապին: Այդ ամենն ապահարզանի է հանգեցնում: