Tert.am-ը գրում է.
Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված 2-րդ դատաբժշկական փորձաքննության շրջանակում որևէ գործողություն չի կատարվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Փորձաքննությունը նշանակվել է 2 շաբաթ առաջ, բայց փորձագիտական կենտրոնից նրան ոչ ոք չի այցելել, որևէ փաստաթուղթ չի խնդրել ուսումնասիրության համար, փորձաքննության պրոցեսը առհասարակ չի էլ սկսվել, տպավորություն է, որ միտումնավոր ձգձգում են»,-շեշտեց նա:
Արսեն Գրիգորյանն ասաց, որ եթե փորձաքննությունը կատարվի, ապա շատ ավելի լայն հարցերի պատասխան կտա, առաջին փորձաքննության ընթացքում ներկայացվել էր, թե քանի հիվանդություններ ունի Մանվել Գրիգորյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ