13:40 , 15 դեկտեմբեր, 2018Yerkir.am-ը գրում է.
Միջազգային ասպարեզում Ռուսաստանը մշտապես պաշտպանելու է իր ռազմավարական դաշնակցի՝ Իրանի շահերը: Այդ մասին ԻՌՆԱ գործակալության մոսկովյան գրասենյակի հետ զրույցում ասել է Մերձկասպյան երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռամազան Աբդուլատիպովը:
«Իրանական կողմի հետ մենք ձեւավորել ենք բարձր մակարդակի հարաբերություններ: Երկու երկրների ղեկավարների միջեւ եւս առկա են ջերմ հարաբերություններ, որոնց արդյունքում հնարավոր է էլ ավելի ընդլայնել երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը»,- ասել է նա: