Կենդանակերպի 5 կանայք, ովքեր տրամաբանական և սառը դատողություն ունեն


14:09 , 15 դեկտեմբեր, 2018

Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տրամաբանական մտածողություն ունեն, ռեալիստ են: Կին Կշեռքները հազվադեպ են սխալվում, քանի որ որոշումներ կայացնելուց առաջ ամեն բան մանրամասն մտածում են: Ինտելեկտուալ կարողություններով հաճախ գերազանցում են մյուսներին, ինչը երբեք ցույց չեն տալիս: Առանց վարանելու կարող եք խորհուրդ հարցնել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներից:

Կույս: Կին Կույսերը տրամաբանական ու վերլուծական մտածողություն ունեն: Նրանք կարող են հրաշալի խորհրդատու լինել, օգնության հասնել նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կախված չեն շրջապատի կարծիքից, ապրում են սեփական օրենքներով և համոզմունքներով: Քննադատական մտածողությունն ու դետալները նկատելու Կույսերի կարողությունը նրանց հրաշալի վերլուծող է դարձնում:

Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մտածող են, հիմնվում են առողջ դատողության վրա: Գիտեն՝ ինչ են ցանկանում, կարողանում են իրատեսական ճանապարհներ գտնել մտածածն իրականություն դարձնելու համար: Կին Այծեղջյուրները սիրում են կայունություն, ռեալիստական մտածողություն ունեն, ձգտում են երբեք չխախտել բարոյական նորմերը: Համարձակորեն կարող եք դիմել Այծեղջյուրներին՝ խորհուրդ ստանալու համար:

Ցուլ: Կին Ցուլերն առողջ դատողություն ունեն, իմաստուն են, կարողանում են իրականությունը տարբերել պատրանքներից։ Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները կարող են լսել մարդուն և լավ խորհուրդ տալ: Նրանց գաղափարները պրակտիկ են, կարողանում են ճիշտ որոշումներ կայացնել:

Կարիճ: Թեև Կարիճները զգացմունքային են, կարողանում են սառը դատել: Կարողանում են կշռադատված, ճիշտ որոշումներ կայացնել: Գործելուց առաջ երկար են մտածում և վերլուծում իրավիճակը: Կարիճները խելացի են, խորաթափանց, կարողանում են ամեն բան նախապես հաշվարկել, կանխատեսել մի շարք իրադարձություններ: Ռեալիստ են: