Եգոր Կրիդի երևանյան առաջին մենահամերգն ու երկրպագուհուն մատուցած հուզիչ անակնկալը


12:40 , 15 դեկտեմբեր, 2018

1 ժամ 10 րոպե դրայվ. Black Star-ի ամենավառ աստղերից Եգոր Կրիդը երեկ պայթեցրեց մարզահամերգային համալիրի բեմը։ Թեև համերգը սկսվեց մեկուկես ժամ ուշացումով, այդուհանդերձ, հանդիսատեսը Կրիդին սպասում էր  սրտատրոփ։ Խելահեղ շոուի հեղինակը երկրպագուներին ողջունեց առանձնակի ջերմությամբ: Կրիդն առաջին անգամ էր ելույթ ունենում երևանյան հանդիսատեսի առաջ, խոստովանեց՝ ընդունելությունից ոգևորված է։ Ասաց, որ կյանքի մեծ մասն անցկացրել է հայերի մեջ ու մի շարք տիպիկ հայկական արտահայտություններ է սովորել, ինչպես, օրինակ, «Բարև ձեզ, ախպեր», «Ո՞նց եք», «Ի՞նչ կա-չկա», «Լավ եմ» և այլն։ Երգիչը խորհուրդ տվեց վայելել համերգն ու դրական էմոցիաներով տուն գնալ։

Չնայած Կրիդը նշեց, որ ունեն հստակ համերգային ծրագիր ու դրանից շեղվել չեն կարող, բայց բացառություն արեց ու բեմ հրավիրեց իր ամենաակտիվ երկրպագուներից մեկին։ Դահլիճում այդ պահին իսկական ֆուրոր սկսվեց։ Երկրպագուհին նշեց, որ միշտ սիրել է Կրիդի երգարվեստն ու երեկ եկել էր իրեն մոտիկից տեսնելու։ «Что скажет мама» երգի ողջ ընթացքում աղջիկը մնաց բեմում ու ձայնակցեց երգչին։

Հիթային հնչյուններ ու ռիթմիկ շարժումներ. հանդիսատեսին ֆանստաստիկ համերգ ու էմոցիաների տեղատարափ էր սպասվում, իսկ կրքերն էլ ավելի թեժացան, երբ Կրիդը կատարեց վերջին շրջանի իր ամենահիթային կատարումները՝  «Потрачу», «Папина дочка», «Цвет настроения черный», «Гучи»։

Համերգի առավել ուշագրավ դրվագները ներկայացնում ենք ֆոտոշարքով։

_H2A6502 copy_H2A6506 copy_H2A6513 copy_H2A6520 copy_H2A6525 copy_H2A6541 copy_H2A6542 copy_H2A6554 copy_H2A6560 copy_H2A6563 copy_H2A6568 copy_H2A6579 copy_H2A6584 copy_H2A6591 copy_H2A6593 copy_H2A6600 copy_H2A6620 copy_H2A6655 copy_H2A6663 copy_H2A6670 copy_H2A6675 copy_H2A6701 copy_H2A6708 copy_H2A6714 copy_H2A6724 copy_H2A6737 copy_H2A6739 copy_H2A6750 copy_H2A6771 copy_H2A6772 copy_H2A6774 copy_H2A6776 copy_H2A6798 copy_H2A6813 copy_H2A6837 copy_H2A6853 copy_H2A6858 copy_H2A6869 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի