552 կարատ. Կանադայում հայտնաբերվել է Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ ադամանդը (Photo)


11:12 , 15 դեկտեմբեր, 2018

Կանադայի հյուսիսում գտնվող Dominion Diamond Mines հանքավայրում հայտնաբերվել է Հյուսիսային Ամերիկայի տարածքում երբևէ գտնված խոշորագույն ադամանդը, որը հավկիթի չափ է:

Ինչպես նշում է Bloomberg-ը, 552 կարատանոց դեղին ադամանդը շատ բարձր որակ ունի:

Հանքավայրի ղեկավարությունը հայտնել է, որ թանկարժեք քարը, ըստ ամենայնի, կօգտագործվի առաջնակարգ դասի զարդերի պատրաստման համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ այն 21-րդ դարի ընթացքում հայտնաբերված խոշորագույն թանկարժեք քարերի շարքում իր մեծությամբ 7-րդն է: Բացի այդ՝ այն համարվում է աշխարհում երբևէ հայտնաբերված 30 ամենամեծ թանկարժեք քարերից մեկը:

Նշվում է, որ երբևէ աշխարհում հայտնաբերված ամենամեծ ադամանդը 3.106 կարատանոց Cullinan-ն է: Այն հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում՝ 1905 թ.: Այն բաժանվել է մի քանի մասի, որից երկուսը պատկանում են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին: