«Ժողովուրդ». Հայաստանում ուղևորափոխադրումների նվազումը մտահոգության առիթ է դարձել


10:50 , 15 դեկտեմբեր, 2018
«Հայաստանում ուղևորափոխադրումների նվազումը մտահոգության առիթ է դարձել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա 10 ամիսներին ՀՀ-ում ուղևորափոխադրումները 7.3 տոկոսով նվազել են: Նվազել են նա ավտոմոբիլային փոխադրումների ծավալները` 9.8 տոկոսով: 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զգալի նվազել է տաքսիների ուղևորափոխադրումները` 9.5 տոկոսով: Պաշտոնական տվյալներով` այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թվաքանակն ավելի քան 10 հազարով պակասել է: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունն իր ազդեցությունն է ունեցել նա ուղևորափոխադրումների ծավալների վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: