«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը». Նիկոլ Փաշինյան


23:25 , 14 դեկտեմբեր, 2018

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»,- գրել է Փաշինյանը: