Գիտնականները ծերացման նոր պատճառ են բացահայտել


07:13 , 15 դեկտեմբեր, 2018

Հարվարդի համալսարանի գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման մեխանիզմը, որի պատճառով մեծահասակ մարդիկ ինֆեկցիոն հիվանդություններից ավելի խոցելի են դառնում։

Հետազոտողները մկների վրա փորձարկուներ են կատարել, որի արդյունքում պարզել են, որ ծեր կրծողների օրգանիզմում T-բջիջների պակաս կա, որը հարձակվում է հիվանդության հարուցիչների վրա, ինչպես նաև նպաստում է իմունային համակարգի հիշողության ձևավորմանը։ Մասնագետները պաշտպանողական համակարգը ակտիվացնող ազդանշաններ են ստեղծել, որպեսզի ակտիվացնեն T-բջիջները, սակայն ծեր կենդանիների մոտ լիմֆոցիտների ֆունկցիան բավականին թուլացած է եղել։ Մասնավորապես բջիջները շատ դանդաղ են աճել, շատ քիչ ազդանշանային բջիջներ են առանձնացրել և շուտ մահացել են։

Գիտնականները պարզել են, որ ծեր կրծողների T-բջիջներում նյութափոխանակության ուղիները բավականին պասիվ են։ Այն իրենից ներայացնում է բիոքիմիական  ռեակցիաների ամբողջություն, որոնք հոսում են միտոխոնդրիաների մեջ։Այս գործընթացի արդյունքում ձևավորվում են ամինաթթուներ և նուկլենոիդներ, որոնք ԴՆԹ-ի հիմնական բաղադրիչներն են համարվում։ Նյութափոխանակության արդյունքում միածխածնային T-լիմֆոցիտների մասնիկները վերականգնվում են և բաժանվում։

Հետազոտողները բջիջներում ավելացրել են միածխածին տարի երկու բաղադրիչ՝ ֆորմիտ և գլիցիրին։ Դա T-բջիջներին թույլ է տվել նվազեցնել մահանալու հավանականությունը։