Հաջորդ տարվանից «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը լինելու է բացառապես հայերեն. Արայիկ Հարությունյան


22:58 , 14 դեկտեմբեր, 2018

Երեկ կառավարության որոշմամբ՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի հաջորդ տարվա կազմակերպմանը տրամադրվել է 17 միլիոն դրամ: Ու հիմնական քննադատությունն այն էր, որ ես ժամանակին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի կազմակերպիչներին քննադատել եմ այն ռուսերենով անցկացնելու համար: Ուզում եմ տեղեկացնել, որ մինչև որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելը հանդիպել եմ Կարեն Քոչարյանի հետ, և նա հայտնել է, որ հաջորդ տարվանից հաղորդումը լինելու է բացառապես ՀԱՅԵՐԵՆ:

Հաղորդաշարը սիրված է, ինտելեկտուալ քիչ հաղորդումներից է եթերում, որը ստացված է, իսկ գիտելիքի տարածման խրախուսումը մեր քաղաքականության հիմնական նպատակներից է: