20-ամյա աղջիկը կծու պղպեղ ուտելու մրցույթում ոսկե ձուլակտոր է հաղթել (Photo)


04:06 , 15 դեկտեմբեր, 2018

Չինաստանում անց է կացվել կծու կարմիր պղպեղ ուտելու ավանդական մրցույթը։ Մի քանի տասնյակ մասնակիցներ՝ տաք ջրի մեջ նստած, փորձում էին մեկ րոպեում որքան հնարավոր է շատ կարմիր կծու պղպեղ ուտել։ Մրցույթում հաղթել է 20-ամյա Յի Հուանը, ով մեկ րոպեում 20 պղպեղ է կերել։ Հաղթողին նվիրել են 10 գ կշռով ոսկու ձուլակտոր։