Հռոմի պապի ստորագրությամբ Lamborghini-ն խաղարկվում է վիճակախաղում


23:20 , 14 դեկտեմբեր, 2018

Հռոմի պապի կողմից օրհնված և ստորագրված Lamborghini Huracan-ը աճուրդում վաճառվել է 861 հազար դոլարով, իսկ հիմա մտադիր են ներդնել այն բարեգործական վիճակախաղում որպես մրցանակ։ Այդ մասին գրում է Motor1.com-ը։

Վիճակախաղի տոմսը կարելի է գնել ընդամենը 10 դոլարով։ Սակայն հաղթանակի հնարավորությունը պայմանավորված է նաև նրանով, թե որքան գումար է մարդը ծախսել տոմսի վրա։ 10 դոլար կազմող նվազագույն գումարը գնորդին 100 միավոր է նվիրում, իսկ նվիրաբերման բարձրագույն չափը 5 000 դոլարն է, որին հավասարազոր է 50 հազար միավորը։