«Այլևս չենք կարող գեթ մեկ օր ուշանալ». Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կոչերից անկախ՝ թուրքական ԶՈւ-ն կմտնի սիրիական Մանբիջ


18:20 , 14 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ի հեճուկս ԱՄՆ-ից հնչած կոչերին՝ թուրքական ԶՈւ-ն կմտնի սիրիական Մանբիջ, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Էրդողանը շեշտել է, որ թուրքական ԶՈւ-ն պետք է մտնի Մանբիջ ու դուրս հանի այնտեղից քուրդ զինյալներին, քանի որ ԱՄՆ-ն՝ չնայած իր տված խոստումներին, այդպես էլ չարեց դա:

«Մաքրում, մաքրում էիք, չկարողացաք դուրս հանել, այդ դեպքում մենք պիտի մտնենք Մանբիջ: Ես բացահայտ եմ ասում. Թուրքիան բավական ժամանակ է կորցրել Եփրատի արևելքում ահաբեկչական խմբավորումների գործողություններին միջամտելու հարցում: Այլևս չենք կարող գեթ մեկ օր ուշանալ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ