«Եթե ինձ կամ ընտանիքիս որևէ բան պատահի, թիվ մեկ կասկածյալը Դրեյքն է». Քանյե Ուեսթ


17:00 , 14 դեկտեմբեր, 2018

Ամերիկացի հայտնի ռեփեր Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը Twitter-ում գրել է, որ կանադացի ռեփեր Դրեյքը սպառնալիքներ է ուղղել իրեն:

«Դրե՛յք, եթե ինձ կամ ընտանիքիս անդամներից որևէ մեկին բան պատահի, առաջին կասկածյալը դու կլինես: Այնպես որ, ձայնդ կտրի՛ր»,- մեջբերելով 41-ամյա Ուեսթի խոսքերը գրել է Daily Mail-ը:

«Դրեյքը թող այլևս երբեք չփորձի սպառնալ Նորթի, Սենթի ու Չիկագոյի հորը»,- հավելել է ռեփերը: