Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը (Video)


15:20 , 14 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

16:11

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը: 

Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ նախկին փոխվարչապետ, գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանը: 


16:08


Երևանի ընդհանուր իրավասության դատարան ժամանեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը որևէ տեսակետ չհայտնեց՝ պատճառաբանելով, որ դատարանի որոշումը դեռևս չկա։ Գևորգյանը շեշտեց, թե ինքը բոլոր գործընթացներին նայում է օպտիմիստորեն։

Հարցին՝ ծանր մեղադրանքներ են առաջադրված, այդտեղ ի՞նչ օպտիմիզմ, Արմեն Գևորգյանը պատասխանեց․ «Մեղադրանքները ծանր են, բայց գլխավորն այն է, որ ես դրանք չեմ ընդունում»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ