Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն


15:51 , 14 դեկտեմբեր, 2018

Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով՝ Լևոն Մնացականյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից:

Արցախյան պաշտպանական գերատեսչության նոր ղեկավարը Կարեն Աբրահամյանն է, ում այսօր Բակո Սահակյանը ներկայացրել է Պաշտպանության բանակի հրամկազմին: