Պուտին-Թրամփ հանդիպումն անհրաժեշտ է ինչպես Մոսկվային, այնպես էլ Վաշինգտոնին. Պեսկով


14:40 , 14 դեկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման անցկացմանը, քանի որ այն անհրաժեշտ է  երկու կողմին էլ` ռազմավարական անվտանգության քննարկման համար: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է ТАСС-ը:

«Մենք նախկինի պես համոզված ենք, որ այդ հանդիպումը հավասարապես անհրաժեշտ է ինչպես Մոսկվային, այնպես էլ Վաշինգտոնին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Պուտին-Թրամփ հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 1-ին Արգենտինայում, սակայն Թրամփը չեղարկեց այն` Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ կապված: