Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ


13:30 , 14 դեկտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը, այս մասին հայտնում է «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերությունը։

Նշենք, որ ԱՀ նախագահի պաշտոնական կայքում հրամանագիրը դեռևս տեղադրված չէ։

Մինչ այս Ջալալ Հարությունյանը Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարն էր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ