Հայկական շոու-բիզնեսը՝ «Ձյունանուշ» ֆիլմի փակ դիտմանը


13:45 , 14 դեկտեմբեր, 2018

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ առաջին հայկական մանկական ամանորյա հեքիաթ-ֆիլմի պրեմիերան: Շուրջ մեկ տարի տևած նկարահանումներից հետո «Ձյունանուշ» ֆիլմի փակ դիտմանը ներկա էին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ինչպես նաև ստեղծագործական կազմը, ովքեր առաջինը հնարավորություն ունեցան դիտելու ֆիլմը: BlogNews.am-ը ներկայացում է երեկոյի հետաքրքիր դրվագները:

Ֆիլմում խաղում են Լուիզա Ներսիսյանը, Լևոն Հարությունյանը, Շուշաննա Թովմասյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, իսկ ռեժիսորն է Արմեն Սիմոնյանը: Արկածային կատակերգությունն ամբողջությամբ Ամանորի հետ է կապված, իսկ ֆիլմի հերոսներից անպակաս են արկածները և խենթությունները: Ֆիլմում կարող եք տեսնել Ձմեռ պապի և Ձյունանուշի:  

Ձյունանուշի կերպարում դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է, ով, ի դեպ, առաջին անգամ է նկարահանվել գեղարվեստական ֆիլմում: Դերասանուհին լրագրողների հետ զրույցում նախ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ոչինչ չեն խնայել լավ ֆիլմ ստանալու համար. «Երեխաների հետ ֆիլմում աշխատելը բավականին հետաքրքիր էր, և որևէ դժվարություն չեղավ»:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի