Մենք բյուջե 1 մլն դոլար ենք ներդրել, նույնն ակնկալում ենք մյուս երկրներից. Լավրովը`ՍՏՀԿ ԱԳՆԽ նիստում


12:30 , 14 դեկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանն ակնկալում է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործընկերները կհետևեն Մոսկվայի օրինակին և գումար կներդնեն կազմակերպությանը կից համագործակության զարգազման մեխանիզմի բյուջե: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կազմակերպության ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:

Ռուսաստանի նախաձեռնությամբ կազմակերպության շրջանակում ստեղծվել է նախագծային համագործակցության զարգացման մեխանիզմ:

«Մենք բյուջե 1 մլն դոլար ենք ներդրել: Ակնկալում ենք, որ մեր օրինակին կհետևեն մյուս երկրները»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովի խոսքով` նախագծերից երկուսն արդեն իրականացվել են: Մեկը` Առևտրի և զարգացման սևծովյան բանկի գծով, մյուսը` ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության: