Արման Թաթոյանն այցելել և առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ


12:10 , 14 դեկտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կալանավորման հաջորդ օրն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա հետ առանձնազրույց է ունեցել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արման Թաթյանը։

«Այցելել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, առանձնազրույց ունեցել։ Քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը», - ասաց Թաթոյանը։

Նա նշեց, որ առանձնազրույցի արդյունքներով համապատասխան գրություններ, հարցումներ են նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում։

Հարցին, թե կոնկրետ ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը պատասխանեց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ