«Իրատես». Քարոզարշավին Փաշինյանի ու նրա թիմի քաղաքականությունը քննադատած ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումը նոր թափ է հավաքել
11:30 , 14 դեկտեմբեր, 2018
«Պատասխանելով «Իրավունքի» այն հարցին, թե ԲՀԿ-ն ԱԺ-ում կլինի ընդդիմություն, թե ինչպես միշտ այլընտրանք՝ ԲՀԿ համամասնական ցուցակի 9- րդ համար Գևորգ Պետրոսյանը նշեց. «Այս պահին մեր խմբակցությունում քննարկում չի արվել, առավել ևս՝ այլընտրանք լինելու կապակցությամբ:
Ընդդիմություն լինելու կամ չլինելու մասին կարող է հայտարարել միայն խմբակցության ղեկավարը: Մենք ունենք հուշագիր, որը, ինչպես գիտեք, ստորագրվել է Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, որի գաղափարն է կանգնել իշխանության կողքին և թույլատրելի միջոցներով կառավարել երկիրը, որպեսզի կարճ ժամանակահատվածում երկիրը դուրս գա այս դժվարին իրավիճակից և արդարացնենք ժողովրդի սպասելիքները: Այս պահին մեր խմբակցության ղեկավարն իր ամբողջ թիմով կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքին»:
Փորձեցինք նաև պարզել, արդյոք ԲՀԿ-ն «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը վերաբերվում է որպես ընդդիմության այն դեպքում, երբ նրանց և ՔՊ-ի ծրագրերը համընկնում են, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իրեն հայտարարել է ընդդիմություն, և մենք որևէ հիմք չունենք՝ այժմ նրանց հայտարարությունը հերքելու կամ հաստատելու: Բայց եթե արել են հայտարարություն, ապա ստիպված են լինելու հետագայում ապացուցել իրենց ընդդիմություն լինելը»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: