Սուրեն Խաչատրյանի ու նրա հրաժարականի «մասին» դիմում Կառավարությունը չի ստացել


16:01 , 3 հունիս, 2013

Կառավարությունից նոր տեղեկացա, որ իրենց մոտ որեւէ դիմում` Սուրեն Խաչատրյանի ու նրա հրաժարականի «մասին» չկա... Ափսոս, լավ կլիներ՝ լիներ:
Էլ ավելի լավ կլիներ, որ ՀՀԿ ԳՄ-ն ոչ թե հինգշաբթի, ոչ թե այսօր երեկոյան լիներ, այլ` վաղ առավոտյան, խիստ կանուխ լիներ, եւ համապատասխան որոշում կայացվեր... Չի կարելի, է, այսպես «սպասեցնել» հանրությանը, մարդկանց, հիասթափությունը խորացնել... Էս էն դեպքն է, որի համար արդեն լիքը «դանդաղ շտապվել» է. ընդորում` այդ ընթացքում կարելի էր մի երկու-երեք նման որոշում կայացնել: