Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը ցանկանում է տեսնել փոխադարձ ընդունելի հիմքերի վրա. Լավրով


21:40 , 13 դեկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

«Մենք ցանկանում ենք խթանել Երևանի և Բաքվի միջև անմիջական կապը ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար: Ես գիտեմ, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպում եք ունեցել»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ այդ կարգավորումը տեղի ունենա արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա: «Ռուսաստանն իր ազգային կարողությամբ և որպես Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա Եռյակի անդամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի հակամարտության կարգավորմանը հասնելուն»,- եզրափակել է Լավրովը: