Հայտնի են ՊԲ հրամանատարի և շտաբի պետի թեկնածուները


17:20 , 13 դեկտեմբեր, 2018

Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ, ՊԲ ապագա հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ՊԲ շենքում հանդիպել է սպաների հետ։ Առաջիկայում կլինի նրա պաշտոնական հրամանը։ Աբրահամյանը բանակի գլխավոր շտաբի պետն էր, եւ հենց նա կփոխարինի Լեւոն Մնացականյանին։ Իսկ շտաբի պետի պաշտոնում կնշանակվի զորամիավորման հրամանատար Ջալալ Հարությունյանը։

Ի դեպ, Կարեն Աբրահամյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանի եղբայրն է։ Հատկանշական է, որ ՊԲ նոր հրամանատարն էլ, շտաբի պետն էլ Արցախից են, տարբեր պաշտոններ են զբաղեցրել զինված ուժերում, բանակում հարգանք են վայելում: Մինչ այդ տեղեկություն կար, որ ամենայն հավանականությամբ, կնշանակվեն ՀՀ-ից:

Ըստ էության, ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չխախտվեց, այլ պաշտոնանկություններ էլ, ինչպես սկզբում էր խոսվում, կարծես չեն սպասվում :