Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ. պաշտոնական


16:00 , 13 դեկտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Արցախի ախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երեւանում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի նախագահի աշխատակազմ