Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում (սխեմա)


16:14 , 13 դեկտեմբեր, 2018

Հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Ե. Կողբացու ու Ա. Քոչինյան փողոցների Ամիրյան-Բուզանդ և Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը: 

Փոփոխությունների արդյունքում Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Կողբացուց դեպի Աբովյան ուղղությամբ (նախկինում հակառակ ուղղությամբ էր), իսկ Քոչինյան-Ամիրյան խաչմերուկում Ա. Քոչինյան փողոցից կթույլատրվի երթևեկել նաև դեպի ձախ՝ դեպի Հանրապետության հրապարակ (նախկինում ձախը արգելված էր):