Ֆրանսիայում դպրոցականներին արգելել են հեռախոս օգտագործել. օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հունիսից


19:30 , 13 դեկտեմբեր, 2018

Ուսուցիչները սկսել են բողոքել, որ երեխաները դասերի ժամանակ դարձել են ավելի անկարգապահ ու ավելի շատ կախվածություն ունեն հեռախոսներից: Այս հարցի լուծումը Ֆրանսիան է գտել:

Related image

Բոլոր այն երեխաներին, ում 15-ը դեռ չի լրացել, արգելվել է հեռախոս օգտագործել դպրոցում: Այն թույլ չեն տալիս օգտագործել նույնիսկ դասամիջոցին:

Երկրի կառավարությունն անհանգիստ է, որ երեխաները կախվածություն ունեն հեռախոսներից:

Image result for phone xr

Այս օրենքն ընդունել են դեռ այս տարվա հունիսին:

Արգելքի տակ են ոչ միայն հեռախոսները, այլ նաև սմարթֆոնները, ժամացույցները: Դպրոցներն իրենք են որոշում՝ ինչ է կարելի, իսկ ինչ՝ ոչ:

Համաձայն օրենքի՝ երեխաները պարտավոր են անջատել հեռախոսները և դնել իրենց պահարաններում: