Կահիրեում 11 մլն դոլարանոց ադամանդապատ զգեստ է ներկայացվել (լուսանկարներ)


12:31 , 13 դեկտեմբեր, 2018

Լիբանանցի դերասանուհի Նիքոլ Սաբան Կահիրեում անցկացված նորաձևության ցուցադրության շրջանակում կրել է արտասովոր զգեստ, ինչի շնորհիվ հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, դերասանուհին կրել է 11 մլն դոլար արժողությամբ զգեստ, որն ամբողջովին պատված է եղել ադամանդներով:

Հայտնի է, որ զգեստը ստեղծողը եգիպտոսցի դիզայներ Հանի էլ Բեհերին է: Վերջինս բացառիկ նմուշը կարել է հատուկ իր նոր հավաքածուի ցուցադրության համար:

Նշվում է, որ համացանցի բազմաթիվ օգտատերեր դիզայներին քննադատել են «անտեղի» ճոխության համար: