Գվարդիոլան՝ Ֆոդենի մասին. Անգլիան իսկական ադամանդ ունի


12:30 , 13 դեկտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Հոֆենհայմի» հետ խաղից (2:1) հետո գովաբանել է կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենին:

«Ֆոդենը հիանալի խաղաց: Չեմ կարծում, թե երբևէ այս տղայի հետ կապված կասկածներ կունենամ: Պարզապես անհավանական է այն, թե ինչպես է նա պայքարում գնդակի համար:

Ֆիլիպը շատ ուժեղ տղա է՝ չնայած նիհար է: Նա շատ մեծ տաղանդ ունի: Ի դեմս Ֆոդենի՝ Անգլիան իսկական ադամանդ ունի:

Մեծ ակումբում խաղալը հեշտ չէ, բայց Ֆոդենը կարողանում է մրցակցել Դավիդ Սիլվայի, Բերնարդու Սիլվայի և դե Բրույնեի հետ: Նա ամեն օր տքնաջան մարզվում է:

Գերմանական թիմերի դեմ հանդիպումները փորձություն են, սակայն Ֆիլը խաղաց իսկական տղամարդու նման»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է Goal.com-ը: