Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում 48 հարց է


12:16 , 13 դեկտեմբեր, 2018

Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը: Օրակարգում 48 հարց է: Նիստը վարում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Օրակարգում է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանելու մասին» նախագիծը, որը չզեկուցվող նախագծերի շարքից է:

Օրակարգում են նաև «Դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն ու առավելագույն չափն ու վճարման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության»,  «Փորձագիտական ծառայություններ արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» և այլ նախագծեր: