«Հրապարակ». Նախօրեին ՔՊ վարչության նիստում որոշվել է, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահն ու փոխնագահները


10:20 , 13 դեկտեմբեր, 2018
«Նախօրեին ՔՊ վարչության նիստում որոշվել էր ԱԺ նախագահ առաջադրել Արարատ Միրզոյանին, փոխնախագահներ՝ Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին: 

Սակայն առավել բարդ է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, հանձնաժողովների նախագահների հարցը: Ասվում է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հովհաննես Իգիթյանը, պաշտպանության և անվտանգության հարցերինը՝ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը: 

Խմբակցության ղեկավարի հարցը դեռևս չի որոշվել, սա կարևոր է, քանի որ 88 մարդու աշխատանքը կոորդինացնելը հենց նրա գործն է: Մեր տեղեկություններով՝ 2 անուն է շրջանառվում՝ Տիգրան Ավինյան և Ռուբեն Ռուբինյան, չի բացառվում նաև Արայիկ Հարությունյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: