«Ժողովուրդ». 6-րդ գումարման ԱԺ-ն ոչ միայն ամենակարճ կյանք ունեցածն է, այլ նաև միակն է, որ 5 անգամ վարչապետ է ընտրել, իսկ խոսնակը պաշտոնավարել է մինչև վերջ


09:40 , 13 դեկտեմբեր, 2018
«Վեցերորդ գումարման խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ պատմության մեջ կմնա ԱԺ միակ խոսնակը, որ պաշտոնավարեց ԱԺ լիազորությունների ողջ ընթացքում, պարզապես այդ լիազորու­թյունները կարճ տևեցին՝ 1.5 տարի: 

ԱԺ նախկին նախագահները ինչ-որ պահից դադարեցրել են իրենց պաշտոնավարումը: Իր լիազորություններն ավարտող խորհրդարանը ՀՀ պատմության մեջ կմնա ոչ միայն որպես ամենակարճ կյանք ունեցած, այլև այն հինգ անգամ կազմակերպել է ՀՀ վարչապետի ընտրություն, բայց վարչապետ ընտրել են երկու անգամ, սկզբում Սերժ Սարգսյանին, որը հետո համաժողովրդական ճնշման արդյունքում հրաժարական ներկայացրեց, հետո Նիկոլ Փաշինյանին: 

Վերջին երկու անգամները Փաշինյանը չընտրվեց վարչապետ քաղաքական պայմանավորվածության արդյունքում, որպեսզի իրավունքի ուժով դադարեցվեին խորհրդարանի լիազորությունները: 

Նշենք նաև, որ այս ԱԺ-ն ընդունել է 729 հարց: Այդ հար­ցերի գերակշիռ մեծամասնությունը ներկայացված է եղել կառավարության կողմից, և միայն 59 օրինագիծ պատգամավորներն են հեղինակել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: