«Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ, պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել». Լևոն Մնացականյան


09:12 , 13 դեկտեմբեր, 2018
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր պաշտոնից ազատվելու մասին դիմում չի գրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Մնացականյանը: 

Ի պատասխան հարցին, թե լուրեր են շրջանառվում իր պաշտոնանկության վերաբերյալ, Լևոն Մնացականյանն արձագանքեց. «Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ»: 

Հարցին, թե իր պաշտոնից ազատվելու համար դիմում չի՞ գրել, Լևոն Մնացականյանն ասաց. «Ես իմ պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել»: 

Նշենք, որ երեկ գիշեր Tert.am-ի հետ զրույցում Լևոն Մնացականյանի պաշտոնանկության լուրերի վերաբերյալ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել էր. «Նման հրամանագիր հրապարակվե՞լ է։ Հրամանագիր, որ լինի, կտեսնեն բոլորը, չի լինի՝ չեն տեսնի»։