2018 թվականի ամենատարածված հարցումները՝ ըստ Google-ի


22:10 , 12 դեկտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Google որոնիչը նշել է 2018 թվականի ամենատարածված հարցումները: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն ամռանը տեղի ունեցավ Ռուսաստանում, տարածվածությամբ առաջին տեղն է գրավել որոնիչի օգտատերերի թվում:

Այնուհետեւ գալիս են այս տարվա գարնանը զոհված դիջեյ Avicii-ն ու սեպտեմբերին մահացած հիպ-հոպ կատարող Մակ Միլլերը: Նաեւ տարածված հարցումներ են դարձել Marvel Comics-ի գերհերոսների ստեղծող Սթեն Լին եւ «Սեւ հովազը» ֆիլմը:

Նորություններից օգտատերերին նաեւ հետաքրքրել են «Ֆլորենս» փոթորիկը, «ամերիկյան Mega Millions վիճակախաղի արդյունքները, «թագավորական հարսանիքը»եւ «ընտրությունների արդյունքները»: Google-ում փնտրված՝ ժողովրդականություն վայելող անձանց թվում են բրիտանացի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, երգչուհի Դեմի Լովատոն, դերասան Սիլվեստր Ստալոնեն, տեսաբլոգեր Լոգան Փոլը եւ ձեռնարկատիրուհի Քլոի Քարդաշյանը: