Ֆուտբոլիստը խաղի ընթացքում վնասվածք է ստացել և մահացել


21:30 , 12 դեկտեմբեր, 2018

Hraparak.am-ը գրում է.

Անգլիայում 14-ամյա ֆուտբոլիս Լուկա Կամպանարոն, ով խաղում է «Բեդրոու Դինամոսում» մահացել է խաղի ընթացքում ստացած վնասվածքից։ Նշենք որ «Բեդրու Դինամոսը» խաղացել է «Հերեֆիլդ Յունայթեդի» հետ, որի ընթացքում էլ տեղի է ունեցել դեպքը։ BBC-ի փոխանցմամբ, Լուկա Կամպանարոյին առաջին օգնություն է ցույց տվել նրա պապիկը, իսկ հետո նրան հոսպիտալացրել են, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։