Մենք պետք է կարողանանք հստակ տարանջատել ներքաղաքական տարաձայնություններն ու մրցակցությունը պետական շահերից


20:45 , 12 դեկտեմբեր, 2018
Երևի իմ ընդդիմադիր ընկերներից շատերին դուր չի գա այս գրառումս, սակայն հանուն օբյեկտիվության չեմ կարող չասել. վերջին օրերին համացանցում նկատել եմ, որ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիային արված առաջարկին թուրքական կողմի կոշտ պատասխանի արդյունքում քննադատվում ու ծաղրի է ենթարկվում Փաշինյանը: Ահա այս մոտեցումը ես ճիշտ չեմ համարում, որովհետև սա ներքաղաքական խնդիր չէ, այս դեպքում մի կողմում մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկիր է, և արտաքին քաղաքականությունում վարչապետի ու իշխանությունների ձախողումները նաև մեր ձախողումներն են ու դրանցով չպետք է ուրախանանք, որովհետև սա նաև մեր պետությունն է: Կարծում եմ, գոնե այսպիսի հարցերում պետք է միասնականություն և փոխադարձ աջակցություն:
Մենք պետք է կարողանանք հստակ տարանջատել ներքաղաքական տարաձայնություններն ու մրցակցությունը պետական շահերից: Ահա այստեղ է, որ պետք է դրսևորել պետականամետություն: