19:30 , 12 դեկտեմբեր, 2018Tert.am-ը գրում է.
Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբաններ Ամանդա Փոլն ու Դենիս Սամութն անդրադարձել են դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ Քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակին:
Հեղինակների կարծիքով՝ ընտրողների մասնակցության ցածր հայտը (48.63%) վկայում է առ այն, որ ժողովրդի շրջանում հիասթափության մակարդակը բարձր է:
«Փաշինյանի համար «նոր» Հայաստանի տեսլականը կյանքի կոչելը մարտահրավեր կլինի: Այժմ, երբ Փաշինյանն ունի խորհրդարանական մեծամասնություն, պետք է գործի անցնի երեք կարևորագույն ոլորտներում՝ ներքին բարեփոխումներ, արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղ»,-գրում են հեղինակները՝ նկատելով, որ հայ հասարակությունն իրական փոփոխության ակնկալիք ունի:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ