Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստին ներկայացել է նաև տուժող կողմը


18:10 , 12 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  շարունակվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։ 

Նշենք, որ նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրյալի շահերի պաշտպան  Երեմ Սարգսյանը չէր ներկայացել։

Բայց այս անգամ դատականին նիստին ներկա է տուժող Դավիթ Աշոտի Սիմոնյանը։

Նրա անվտանգությունն ապահովում էին ոստիկանները, սակայն Երեմ Սարգսյանը, դիմելով դատարվորին նկատեց, որ  տուժողի շահերը պաշտպանելու որևէ խնդիր չկա։ Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ որոշեց, որ քանի որ դատական նիստերը բաց են ու դահլիճում տեղ կա, ոստիկանները կարող են տեղափոխվել, իսկ տուժողի անվտանգությունը կապահովեն նիստից հետո։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ