Տիգրան Սարգսյանը դիմել է դատախազություն


14:11 , 3 հունիս, 2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, այնուամենայնիվ, դիմել է ՀՀ Դատախազություն՝ Մինսկից վերադառնալուց անմիջապես հետո՝ hetq.am-ում հրապարակված ու մեծ կոռուպցիոն սկանդալ բարձրացրած հայտնի հրապարակման մեջ տեղ գտած պնդումները ուսումնասիրելու համար...
Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը հայտնել է, որ վարչապետն իր դիմումում նշել է, որ երբևէ Կիպրոսում կամ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել և որևէ մեկին իր անունից կազմակերպություն բացելու լիազորություն չի տվել։