«Աննա ջան, սիրելիս, սա պետություն է, ձեր ընտանիքը մի՛ նույնացրեք պետության հետ». Նարինե Մկրտչյան


14:16 , 12 դեկտեմբեր, 2018

Վարչապետի տիկնոջ աշխատանքային այցը ո՞րն է: Կարո՞ղ է ՀՀ Սահմանադրությամբ «վարչապետի տիկինը» պետական պաշտոն գոյություն ունի, որն իրավունք է տալիս աշխատանքային այցեր կատարել, փաստորեն, պետության անունից: Չգիտեմ անգամ՝ պետբյուջեի՞ հաշվին է, թե ոչ: Ես դեռ չեմ հավատում այն լուրերին, թե Աննայի նստավայրը Ընդունելությունների տունն է լինելու: 

Աննա ջան, սիրելիս, սա պետություն է, ձեր ընտանիքը մի՛ նույնացրեք պետության հետ:

Կից նյութն՝ այստեղ։