ԱՄՆ Կոնգրեսը «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ բանաձև է ընդունել. Կրեմլն արձագանքել է


14:00 , 12 դեկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ կոնգրեսականների` «Հյուսիսային հոսք-2» նախագծի դեմ ընդունված նախագծում  Կրեմլը ոչ մի նոր բան չի տեսնում: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ նման դիրքորոշումն անբարեխիղճ մրցակցություն է:

Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել« Հյուսիսային հոսք»-ին հակազդելու վերաբերալ: Բանաձևով կոնգրեականներն կոչ են անում ԱՄՆ նախագահին` աջակցել եվրոպական էներգետիկ անվտանգությանը  և «Հյուսիսային հոսք-2»-ի հարցում պատժամիջոցների սահմանմանը: