Արմեն Գևորգյանի մեղադրանքը լրացվել է


13:52 , 12 դեկտեմբեր, 2018

2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի մեղադրանքը լրացվել է: Այս մասին ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով: Այժմ մեղադրանքը լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով»,- ասաց Ալեքսանյանը:

Նշենք, որ Արմեն Գևորգյանին դեռևս օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել: Դատարանն այսօր քննում է նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, քննությունը կշարունակվի վաղը:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին դեռևս օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել: Դատարանն այսօր քննում էր նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք նաև, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նախկինում հայտնել էր, որ Արմեն Գևորգյանը Սահմանադրական դատարանի անդամի վրա ճնշում է գործադրել 2008 թվականի նախագահական ընտրությունների բողոքարկման հարցով որոշում կայացնելու համար։